42 Եւ ի նոցանէ յորդւոցն Շմաւոնի գնացին ի լեառն Սէիրայ արք հինգ հարեւր, եւ Փաղատիա եւ Նովարիա եւ Հռափայիա եւ Ոզիէլ՝ որդիք Յեթեսեայ՝ իշխանք նոցա.
Եւ որդիք Ափփեմայ՝ Յեսսի. եւ որդիք Յեսսեայ՝ Սովսան. եւ որդիք Սովսանայ՝ Աղայի։
Եւ որդիք Անանեայ՝ Փաղէտիա, եւ Յեսիա որդի նորա, Հռափայիա որդի նորա, Ոռնա որդի նորա, Աբդիա որդի նորա, Սեքենիա որդի նորա։
Եւ ասէ Տէր ցՄովսէս. Գրեա զայդ առ ի յիշատակ ի գիրս, եւ տուր յականջս Յեսուայ, զի ջնջելով ջնջեցից զյիշատակ Ամաղեկայ յերկրէ ի ներքոյ երկնից։
(Մետասանօրեայ ճանապարհ ի Քորեբայ ցլեառն Սէիր՝՝ մինչեւ ցԿադեսբառնեայ)։