Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄՆԱՑՈՐԴԱՑ ԱՌԱՋԻՆ 22:10 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

10 Նա շինեսցէ տուն անուան իմոյ. նա եղիցի ինձ յորդի եւ ես եղէց նմա ի հայր, եւ ուղղեցից զաթոռ թագաւորութեան նորա յԻսրայելի մինչեւ յաւիտեան։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄՆԱՑՈՐԴԱՑ ԱՌԱՋԻՆ 22:10
16 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ ասէ ցնա. Դու ինքնին գիտես զի իմ էր թագաւորութիւնն, եւ յիմ վերայ եդ ամենայն Իսրայէլ զերեսս իւր ի թագաւոր, եւ դարձաւ թագաւորութիւնն եւ եղեւ եղբօր իմում. զի ի Տեառնէ եղեւ նմա։


Եւ արդ կենդանի է Տէր, որ արար զիս եւ եդ՝՝ յաթոռ Դաւթի հօր իմոյ, եւ նա արար ինձ տուն որպէս եւ խօսեցաւ Տէր, եթէ ոչ այսօր իսկ մեռցի Ադոնիա։


Եւ ահա ես ասեմ շինել տուն անուան Տեառն Աստուծոյ իմոյ, որպէս խօսեցաւ Տէր Աստուած ընդ Դաւթի հօր իմում եւ ասէ. Որդի քո զոր տաց փոխանակ քո յաթոռ քո՝ նա շինեսցէ տուն անուան իմոյ։


եւ ասէ. Օրհնեալ Տէր Աստուած Իսրայելի այսօր, որ խօսեցաւ բերանով իւրով վասն Դաւթի հօր իմոյ, եւ ձեռօք իւրովք ելից. եւ ասէ.


կանգնեցից զաթոռ թագաւորութեան քո ի վերայ Իսրայելի յաւիտեան. որպէս խօսեցայ Դաւթի հօր քում եւ ասացի. Մի՛ պակասեսցէ քո այր առաջնորդ յԻսրայելէ՝՝։


Եւ յամենայն որդւոց իմոց, վասն զի որդիս բազումս ետ ինձ Տէր, ընտրեաց զՍողոմոն որդի իմ, նստուցանել յաթոռ թագաւորութեանն Տեառն ի վերայ Իսրայելի։


Զի պահեցեր ծառայի քում Դաւթի հօր իմոյ զոր խօսեցար ընդ նմա եւ ասացեր, խօսեցար բերանով քով եւ ձեռօք քովք լցեր այսօր։


Եւ ես ածից զխաղաղութիւն ի վերայ իշխանաց նորա, եւ առողջութիւն նմա. մեծ է իշխանութիւն՝՝ նորա, եւ խաղաղութեան նորա չիք սահման յաթոռն Դաւթի նստցի, եւ զարքայութիւն նորա յաջողեսցէ, եւ զօրացուսցէ՝՝ զնա իրաւամբք եւ արդարութեամբ, յայսմ հետէ եւ յաւիտեանս ժամանակաց։ Նախանձ Տեառն զօրութեանց արասցէ զայս։


Քանզի ցո՞ երբեք ասաց ի հրեշտակաց. Որդի իմ ես դու, ես այսօր ծնայ զքեզ։ Եւ դարձեալ թէ. Ես եղէց նմա ի Հայր, եւ նա եղիցի ինձ յՈրդի։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ