Եկին եւ որդիքն Յակոբայ ի դաշտէ. իբրեւ լուան, ստրջացան արքն, եւ տրտմութիւն էր նոցա յոյժ. զի խայտառակութիւն արար յԻսրայելի, մտանելով առ դուստրն Յակոբայ, եւ ոչ այնպէս վճարիցի։
Բայց ծանիր զանիրաւութիւնս քո, զի ի Տէր Աստուած քո ամպարշտեցար. եւ տարածեցեր զճանապարհս քո օտարաց ի ներքոյ ամենայն անտառախիտ ծառոց, եւ ձայնի իմում ոչ լուար, ասէ Տէր։
Եւ ասէ Սամուէլ ցՍաւուղ. Ի զուր է քեզ, զի ոչ պահեցեր զպատուիրանն իմ զոր պատուիրեաց Տէր՝՝. զի այժմ հաստատէր Տէր զթագաւորութիւն քո ի վերայ Իսրայելի մինչեւ յաւիտեան.
Եւ ասէ Սաւուղ. Մեղայ, դարձիր, որդեակ իմ Դաւիթ, զի ոչ ինչ արարից քեզ չար, փոխանակ զի պատուական է անձն իմ առաջի աչաց քոց. եւ ես յայսմ աւուր ժամանակի զրախնդիր եւ յանցաւոր եմ յոյժ։