Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄՆԱՑՈՐԴԱՑ ԱՌԱՋԻՆ 17:11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

11 Եւ եղիցի յորժամ լցցին աւուրք քո՝ ննջեսցես ընդ հարս քո. եւ յարուցից զզաւակ քո յետ քո, որ եղիցի յորովայնէ քումմէ. եւ պատրաստեցից զթագաւորութիւն նորա։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄՆԱՑՈՐԴԱՑ ԱՌԱՋԻՆ 17:11
21 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ դու երթիցես առ հարս քո խաղաղութեամբ՝ սնեալ ի բարւոք ծերութեան։


եւ եղիցի՝ եթէ ննջեսցէ տէր իմ արքայ ընդ հարս իւր, լինիցիմ ես եւ որդի իմ Սողոմոն վնասապարտք։


Եւ ննջեաց Դաւիթ ընդ հարս իւր, եւ թաղեցաւ ի քաղաքի Դաւթի։


բայց դու ոչ շինեսցես զտունն, այլ որդի քո որ ելանիցէ յերանաց քոց՝ նա շինեսցէ տուն անուան իմոյ։


Եւ կանգնեաց Տէր զբան իւր զոր խօսեցաւ. եւ կացի ես փոխանակ Դաւթի հօր իմոյ, եւ նստայ յաթոռն Իսրայելի որպէս եւ խօսեցաւ Տէր. եւ շինեցի տուն անուան Տեառն Աստուծոյ Իսրայելի.


եւ յաւուրցն յորոց կարգեցի դատաւորս ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի, եւ նկուն արարի զամենայն թշնամիս քո. եւ արդ աճեցուցից զքեզ, եւ շինեցից զքեզ ես Տէր՝՝։


Նա շինեսցէ ինձ տուն, եւ ուղղեցից զաթոռ նորա յաւիտեան.


Եւ յամենայն որդւոց իմոց, վասն զի որդիս բազումս ետ ինձ Տէր, ընտրեաց զՍողոմոն որդի իմ, նստուցանել յաթոռ թագաւորութեանն Տեառն ի վերայ Իսրայելի։


Քանզի պանդուխտք եմք մեք առաջի քո եւ նժդեհք՝ որպէս ամենայն հարք մեր. իբրեւ զստուեր են աւուրք մեր ի վերայ երկրի, եւ ոչ գոն մեր մնացուածք ինչ։


Եւ վախճանեցաւ բարի ծերութեամբ, լի աւուրբք, մեծութեամբ եւ փառօք. եւ թագաւորեաց Սողոմոն որդի նորա փոխանակ նորա։


բայց սակայն դու ոչ շինեսցես ինձ տուն, այլ որդի քո որ ելցէ յորովայնէ քումմէ. նա շինեսցէ տուն անուան իմոյ։


եւ ամք նոցա անարգութեամբ՝՝ եղիցին. ընդ առաւօտս որպէս դալարի բուսցին.


Զի այսպէս ասէ Տէր. Մի՛ պակասեսցէ Դաւթի այր, որ նստիցի յաթոռ տանն Իսրայելի.


Այլ Դաւիթ յազգի անդ իւրում պաշտեաց եւ ի կամս Աստուծոյ ննջեաց, եւ յաւելաւ առ հարս իւր եւ ետես զապականութիւն։


Արք եղբարք, պարտ է համարձակութեամբ ասել վասն նահապետին Դաւթի, զի ե՛ւ մեռաւ ե՛ւ թաղեցաւ, եւ գերեզման նորա կայ ի միջի մերում մինչեւ ցայսօր։


Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ահաւասիկ դու ննջեսցես ընդ հարս քո, եւ յարուցեալ ժողովուրդդ այդ պոռնկեսցի զհետ աստուածոց օտարաց երկրին յոր մտանիցէ դա ի նոսա, եւ թողուցուն զիս եւ ցրիցեն զուխտն իմ զոր ուխտեցի ընդ դոսա։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ