21 եւ նա էր անուանի ի մէջ երիցն ի վերայ նոցա՝՝, քան զերկուսն փառաւորագոյն, եւ էր նոցա իշխան, եւ մինչ յերիսն ոչ ժամանէր։
Այլ փառք արեգական եւ այլ փառք լուսնի, եւ այլ փառք աստեղաց. եւ աստղ քան զաստղ առաւել է փառօք։
Եւ այլն անկաւ յերկիր բարի, եւ տայր պտուղ՝ էր որ հարիւրաւոր, եւ էր որ վաթսնաւոր, եւ էր որ երեսնաւոր։
Եւ Աբեսսա եղբայր Յովաբայ որդի Շարուհեայ, ինքն իշխան ի մէջ երիցն. եւ նա կանգնեաց զնիզակն իւր ի վերայ երեքհարիւրոց վիրաւորաց. եւ նորա անուն ի մէջ երիցն.
Եւ Աբեսսա եղբայր Յովաբու էր իշխան երիցն. նա ձգեաց զսուրն ի վերայ վեց հարեւր վիրաւորացն ի միում ժամանակի՝՝.
Եւ Բանեա որդի Յովիդայեայ, որդի առն զօրաւորի. բազում էին գործք նորա ի Կաբեսեղայ. նա եհար զերկուս որդիսն Արիել Բանեայ՝՝. եւ նա էջ եւ եհար զառեւծն ի մէջ գբին յաւուր ձեան։
եւ նոքա գումարեցան ընդ Դաւթի ի վերայ հինին. վասն զի զօրաւորք էին ուժով, ամենեքեան իշխանք ի վերայ զօրուն.