Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Փիլիպպեցիներին 1:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եղբայրնե՛ր, ուզում եմ իմանաք, որ այն, ինչ ինձ պատահեց, ավելի նպաստեց Ավետարանի տարածման առաջընթացին,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, թե ինչ որ ինձ պատահեց, ավելի ու ավելի նպաստեց Ավետարանի տարածմանը,

Տես գլուխը Պատճենել




Փիլիպպեցիներին 1:12
19 Խաչաձեւ Հղումներ  

որի համար չարչարվում եմ, մինչև անգամ շղթայված եմ չարագործի պես, բայց Աստծու խոսքը շղթայված չէ։


Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։


Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք նրա՛ միջոցով, ով մեզ սիրեց։


Իսկ ցրվածները շրջում էին՝ Աստծու խոսքն ավետարանելով։


Որովհետև մարդկանց բարկությունը պիտի փառք դառնա քեզ համար, իսկ ավելորդ բարկությունը պիտի կապես, ինչպես գոտի։


Տասներկուերորդ ամսի, այսինքն՝ ադար ամսի տասներեքերորդ օրը, երբ որ հասավ թագավորի խոսքն ու հրամանը, որ կատարվեր, այդ օրը հրեաների թշնամիները հույս ունեին նրանց վրա տիրելու, հակառակը պատահեց. հրեաներն իրենք տիրեցին իրենց ատողների վրա։


Հիմա գիտեմ, որ Տերը բոլոր աստվածներից մեծ է հենց այն բանում, որով եգիպտացիները հպարտանում էին նրանց դեմ»։


Եվ դա ձեզ համար առիթ կլինի վկայության։


Ավետարանը քարոզելուն ձեր մասնակից լինելու համար՝ առաջին օրից մինչև հիմա։


Ճիշտ եմ համարում ձեր բոլորի մասին այսպես մտածելը, որովհետև ձեզ իմ սրտում ունեմ. իմ կապանքներում, նաև Ավետարանի պաշտպանության ու հաստատության ժամանակ դուք բոլորդ ինձ հետ շնորհին հաղորդակից եղաք։


Բայց դուք գիտեք նրա արժանի լինելը, որովհետև ինչպես որդին իր հորը, այնպես էլ նա ինձ հետ Ավետարանին ծառայեց։


Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազա՛տ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որ ջանացին ինձ հետ Կղեմեսի և իմ ուրիշ գործակիցների հետ ավետարանելու մեջ, որոնց անունները կյանքի գրքում են։


Դուք ինքներդ էլ, փիլիպպեցինե՛ր, գիտեք, որ Ավետարանի քարոզության սկզբում, երբ Մակեդոնիայից ելա, ոչ մի եկեղեցի մասնակից չեղավ ինձ հետ՝ տալու և ստանալու մեջ, բացի ձեզանից,


Արդ կամենում եմ, որ տղամարդիկ ամեն տեղ աղոթք անեն՝ մաքուր ձեռքեր վեր բարձրացնելով, առանց բարկության ու երկմտանքի։


Բայց Տերն ինձ նեցուկ եղավ ու զորացրեց, որպեսզի իմ միջոցով քարոզչությունը հաստատվի, ու բոլոր հեթանոսները լսեն. և ես առյուծի բերանից ազատվեցի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ