Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 90:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Ուրախացրո՛ւ մեզ այն օրերի չափով, որ տրտմեցրիր մեզ, այն տարիների չափով, որ նեղություն տեսանք։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ինձ կաղոթի, և ես կլսեմ նրան Ու նրա հետ կլինեմ նեղության պահին. Կփրկեմ և կփառավորեմ նրան,

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 90:15
11 Խաչաձեւ Հղումներ  

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք ու ողբաք, իսկ աշխարհը պիտի ուրախանա. դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախության պիտի վերածվի։


Որովհետև նրա բարկությունն ակնթարթի չափ է, իսկ նրա բարեհաճությունը ամբողջ կյանքում է. գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն։


Այդ օրը կասես. «Գովերգելու եմ քեզ, ո՛վ Տեր, թեև բարկացար ինձ վրա, բայց քո բարկությունը վերացավ, և դու մխիթարեցիր ինձ։


Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։


Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ