Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 80:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Մի որթատունկ փոխադրեցիր Եգիպտոսից, ազգեր դուրս հանեցիր և տնկեցիր այն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 «Նեղությանս մեջ աղոթեցիր ինձ, և փրկեցի քեզ, Լսեցի քեզ մրրիկի ծածկույթից Եվ փորձեցի քեզ Հակառակության ջրերի [𝕸 Մե-Մերիվա] վրա։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 80:8
16 Խաչաձեւ Հղումներ  

Տե՛ր, թող չամաչեմ, որովհետև քեզ եմ կանչում. թող ամաչեն ամբարիշտները և լռեն գերեզմանում,


Դու քո ձեռքով դուրս հանեցիր հեթանոսներին և բնակեցրիր մեր հայրերին, չարչարեցիր ազգերին և ցրեցիր նրանց։


Խստություն ցույց տվեցիր քո ժողովրդին. մեզ թմրության գինի խմել տվեցիր։


Ազգեր վռնդեց նրանց առջևից և հողեր բաժանեց նրանց իբրև ժառանգություն. և Իսրայելի ցեղերին բնակեցրեց նրանց բնակարաններում։


Շատ հովիվներ ավերել են իմ խաղողի այգին, ոտնակոխ են արել իմ բաժինը. իմ ցանկալի բաժինը ամայի անապատ դարձրել։


Ես քեզ տնկել էի իբրև ընտիր որթատունկ, ամբողջովին ազնիվ սերմ, բայց դու ինձ համար ինչպե՜ս փոխակերպվեցիր այլասերված օտար տունկի։


Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ինչպես որ անտառի ծառերից որթատունկի փայտը տվեցի կրակին՝ որպես վառելիք, նույնպես և Երուսաղեմի բնակիչներին տվեցի։


Նա աճեց ու տարածված, ցածր մի որթատունկ դարձավ, դրա ճյուղերը դեպի նա ուղղվեցին, արմատները նրա տակ էին. նա մի որթատունկ դարձավ, ոստեր հանեց և ընձյուղներ արձակեց։


Մայրդ ջրերի վրա տնկված որթի պես է, ջրերի մոտ տնկված, պտղատու և ոստալի եղավ հորդառատ ջրերի պատճառով։


Հաջորդ սերնդի մեր հայրերը Հեսուի հետ այն բերեցին այն ազգերի երկիրը, որոնց Աստված վտարել էր մեր հայրերի առաջից մինչև Դավթի օրերը։


Բոլոր լեռնաբնակներին՝ Լիբանանից մինչև Մասրեփոթ-Մայիմ, բոլոր սիդոնացիներին ես քշելու եմ Իսրայելի որդիների առջևից. միայն թե դու այս երկիրը բաժանի՛ր իսրայելացիներին որպես ժառանգություն, ինչպես որ պատվիրեցի քեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ