Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 66:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Մեր գլխի վրա մարդիկ նստեցրիր, կրակի ու ջրի մեջ մտանք, բայց դու մեզ առատության տեղ հանեցիր։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 66:12
16 Խաչաձեւ Հղումներ  

Այն դնում եմ քեզ վշտացնողների ձեռքում, որոնք ասում էին քեզ. “Խոնարհվի՛ր ու պառկի՛ր, որ մենք անցնենք”։ Եվ դու անցորդների համար քո մեջքը գետնի նման ու փողոցի պես դարձրիր»։


Ահա համբերողներին երանի ենք տալիս։ Հոբի համբերության մասին լսել եք և տեսել Տիրոջով նրա վերջը, որովհետև Տերը բազմագութ է և ողորմած։


Նրանք, աշակերտների սրտերն ամրացնելով, խնդրում էին, որ շարունակեն հավատի մեջ հաստատուն մնալ. «Մենք բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու արքայություն»։


Քեզ էլ նեղության երախից մի ընդարձակ տեղ կհաներ, որտեղ նեղություն չկա, ու քո սեղանի վրա դրվածը պարարտալից կլիներ։


Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։


Իսկ Աբրահամն ասաց. "Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարիքները։ Հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։


Թագավորը դուրս եկավ, և ամբողջ ժողովուրդը՝ նրա ետևից, և կանգ առան Բեթ-Համերհագում։


Նա վեց նեղություններից քեզ կազատի, և յոթերորդում քեզ չարիք չի դիպչի։


Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը մոտեցավ կրակի հնոցի դռանը և ասաց. «Ո՛վ Սեդրաք, Միսաք, Աբեդնագով, Ամենաբարձրյալ Աստծու ծառանե՛ր, դո՛ւրս ելեք, եկե՛ք»։ Այդ ժամանակ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը դուրս եկան կրակի միջից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ