Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 55:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Նայի՛ր ինձ և պատասխա՛ն տուր ինձ, որ մոլորված եմ իմ տրտմության մեջ և սուգ եմ անում

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, Որովհետև մարդն ինձ կոխոտեց. Պատերազմները հանապազ նեղեցին ինձ։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 55:2
12 Խաչաձեւ Հղումներ  

Ծիծեռնակի պես, կռունկի պես ճչում էի, մնչում էի աղավնու նման. աչքերս նվաղում են վերև նայելուց։ Ո՛վ Տեր, տագնապում եմ, օգնի՛ր ինձ։


Սակայն Աստված լսեց և ականջ դրեց իմ աղոթքի ձայնին։


Հիշում եմ Տիրոջը և անհանգիստ եմ. միտք եմ անում, և նվաղում է հոգիս։ (Սելա)։


Ո՜վ Աստված, լսի՛ր իմ ձայնը իմ գանգատվելու ժամանակ, պահպանի՛ր իմ կյանքը թշնամու ահից։


Ամենքս մռնչում ենք արջերի նման և ճվճվում աղավնիների պես, սպասում ենք դատաստանի, բայց այն չկա, փրկության, բայց այն հեռու է մեզնից,


Որովհետև դու ես իմ զորության Աստվածը. ինչո՞ւ ես վանում ինձ, ինչո՞ւ գնամ սգավոր՝ թշնամուց տանջված։


Ես կորացած ու խիստ ցած եմ ընկած և ամեն օր շրջում եմ սգավոր։


Երբ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին ամեն օրվա հառաչելուց,


Ո՜վ Տեր, լսի՛ր արդար դատը, ակա՛նջ դիր աղաղակիս և ունկնդրի՛ր իմ աղոթքը, որ նենգ շրթունքներից չէ։


Ձայնս լսեցիր. ականջդ մի՛ ծածկիր իմ հառաչանքից, իմ աղաղակից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ