15 Իրենց ամոթի պատճառով թող զարհուրեն նրանք, որոնք ինձ ասում են. «Վա՜հ, վա՜հ...»
Ամոթահար կլինեն և ետ կդառնան բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։
Իրենց բերանը լայն բաց են անում ինձ վրա և ասում. «Վա՜հ, վա՜հ, հիմա մեր աչքերը տեսան»։
Թող իրենց սրտում չասեն. «Օ՜, մեր փափագը կատարվեց», թող չասեն. «Մենք կուլ տվինք նրան»։
Թող ամաչեն իրար հետ և ամոթահար լինեն իմ մեծ դժբախտության համար ուրախացողները. թող ամոթ և անարգանք կրեն իմ դեմ պարծեցողները։
Ինչպե՜ս են հանկարծակի ոչնչանում, սատկում, կորչում զարհուրանքով։