Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 40:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Թող ամաչեն իրար հետ և ամոթահար լինեն իմ անձը կորցնել փնտրողները. թող ետ դառնան և խայտառակ լինեն ինձ չար կամեցողները։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, Հավիտյանս հավիտենից. եղիցի՜, եղիցի՜։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 40:14
16 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ կողմից սա թող վարձ լինի իմ հակառակորդներին և իմ անձի մասին չար խոսողներին։


Բազմաթիվ ցուլեր շրջապատեցին ինձ, և Բասանի ուժեղ եզները պաշարեցին ինձ։


Ազատի՛ր իմ անձը սրից և իմ կյանքը՝ շան զորությունից։


Թող ամաչեն իրար հետ և ամոթահար լինեն իմ մեծ դժբախտության համար ուրախացողները. թող ամոթ և անարգանք կրեն իմ դեմ պարծեցողները։


Թող ամաչեն և ամոթահար լինեն իմ մահը կամեցողները. թող հետ դառնան և ամոթով մնան իմ դեմ չար խորհողները։


Ո՜վ Աստված, շո՛ւտ արա, որ փրկես ինձ, որ օգնես ինձ, ո՜վ Տեր։


Թող ամաչեն և կորչեն իմ անձի հակառակորդները. թող նախատինքով և ամոթով ծածկվեն ինձ չար կամեցողները։


Իմ թշնամիները ետ դառնալիս կործանվում և կորչում են քո առջևից,


Ահա քո դեմ բոլոր բորբոքվողները կամաչեն և ամոթահար կլինեն, քո դեմ պայքարող մարդիկ ոչնչի պես կլինեն ու կկորչեն։


“Միմիայն Տիրոջից կա ինձ արդարություն և զորություն”։ Նրա մոտ կգան և կամաչեն նրա դեմ բոլոր բորբոքվածները։


Հենց որ նրանց ասաց՝ «Ես եմ», նրանք հետ-հետ գնացին ու ընկան գետնին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ