Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 145:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ողորմած և գթած է Տերը, համբերատար է և բազումողորմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Տերը բացում է կույրերի աչքերը, Իմաստություն է տալիս նրանց, Ոտքի է կանգնեցնում գլորվածներին։ Տերը սիրում է արդարներին,

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 145:8
14 Խաչաձեւ Հղումներ  

“Տերը համբերատար է և բազումողորմ, անօրենությունն ու հանցանքը ներող, բայց ամենևին անպատիժ չի թողնի հանցավորին՝ հայրերի անօրենությունը հատուցել տալով նրանց զավակներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը”։


Բարեգութ և ողորմած է Տերը, համբերատար է և գթառատ։


Որովհետև դու, Տե՛ր, բարի ես և ներող և ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար։


Ողորմած է Տերը և արդար. գթած է մեր Աստվածը։


Որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը, և նրա ճշմարտությունը՝ սերնդից մինչև սերունդ։


Բայց դու, ո՜վ Տեր, գթած և ողորմած Աստված ես, երկայնամիտ ես և քաղցրությամբ ու ճշմարտությամբ հարուստ։


Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց,


որ ավելացավ մեր մեջ ամեն իմաստությամբ ու գիտությամբ։


Աղոթք արեց Տիրոջն ու ասաց. «Օ՜, Տե՛ր, սա չէ՞ր, ինչ որ ասում էի, քանի դեռ իմ երկրում էի։ Դրա համար շտապեցի փախչել Թարսիս, որովհետև գիտեի, որ դու ողորմած, գթառատ, երկայնամիտ ու բազումողորմ Աստված ես և կզղջաս չարիքի համար։


Մեր Տեր Աստծունն են ողորմությունը և ներողամտությունը, որովհետև մենք ապստամբեցինք նրա դեմ


որպեսզի գովերգվի նրա շնորհի փառքը, որ մեզ շնորհվեց իր Սիրելիի միջոցով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ