3 Տերը Սիոնից թող օրհնի քեզ. նա, որ արարեց երկինքն ու երկիրը։
3 Օրհնեցե՛ք Տիրոջը, որովհետև բարի է, Սաղմո՛ս ասացեք նրա անվանը, Որովհետև քաղցր է։
Տերը Սիոնից կօրհնի քեզ, և քո կյանքի բոլոր օրերին կտեսնես Երուսաղեմի բարությունը։
Մեր օգնությունը Տիրոջ անվամբ է. նա, որ արարեց երկինքն ու երկիրը։
Եվ այսպես Իսրայելը կփրկվի, ինչպես որ գրված է. «Սիոնից Փրկիչը կգա և ամբարշտությունները Հակոբից կհեռացնի։
Օրհնյա՜լ լինի Տերը Սիոնից. նա, որ բնակվում է Երուսաղեմում։ Ալելուիա՜։
Թող նա քեզ օգնություն ուղարկի սրբարանից և Սիոնից զորացնի քեզ։
Տերը Սիոնից կուղարկի քո զորության գավազանը. տիրի՛ր քո թշնամիների մեջ։
Օ՜, թե Սիոնից գար Իսրայելի փրկությունը. երբ որ Տերն իր ժողովրդին վերադարձնի գերությունից, Հակոբը կցնծա, և Իսրայելն ուրախ կլինի։
Եվ ահա Բոոսը Բեթլեհեմից եկավ ու հնձվորներին ասաց. «Տերը ձեզ հետ»։ Եվ նրանք ասացին. «Տերը քեզ օրհնի»։
Թող նա հիշի քո բոլոր ընծաները և ընդունի քո ողջակեզները։ (Սելա)
Դուք օրհնված եք Տիրոջից, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։
Երկինքն արարեց իմաստությամբ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
Մի պատգամ. Տիրոջ խոսքը Իսրայելի մասին. այսպես է ասում Տերը, որ տարածել է երկինքը, հիմնել է երկիրը և ստեղծել է մարդու հոգին նրա մեջ։