2 Տե՛ր, փրկի՛ր իմ անձը սուտ շրթունքներից, նենգավոր լեզվից։
2 Օգնությունն ինձ Տիրոջից պիտի գա, Որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
Ստախոս շրթունքները Տիրոջ համար զզվելի են, իսկ հավատարմությամբ վարվողները հաճելի են նրան։
Անգութ վկաներ են վեր կենում, իմ չիմացածը հարցնում են ինձնից։
Արդարները կտեսնեն ու կվախենան և կծիծաղեն նրա վրա.
Նրա հարուստները լի են բռնությամբ, նրա բնակիչները՝ ստախոս, և նրանց բերանում խաբեբա լեզու կա։