19 Ինձ համար բացե՛ք արդարության դռները, որ մտնեմ նրանց մեջ և գոհանամ Տիրոջից։
19 Պանդուխտ եմ ես երկրում. Մի՛ թաքցրու պատվիրաններդ ինձնից։
Բացե՛ք դարպասները, որ ներս մտնի արդար ազգը, որը պահում է հավատքը։
Երանելի են նրա պատվիրանները պահողները, որովհետև նրանցն է իշխանությունը կենաց ծառի վրա և քաղաքի դռնով ներս մտնելու։
Նրա դռները մտե՛ք գոհությամբ, նրա սրահները՝ փառաբանությամբ. գոհացե՛ք նրանից և օրհնեցե՛ք նրա անունը։
Իսկ Եզեկիան հարցրեց. «Ի՞նչ է այն նշանը, որով կիմանամ, թե Տիրոջ տունն եմ բարձրանալու»։
Տերն ինձ փրկելու է. ուրեմն լարավոր նվագարաններով երգեր երգենք մեր կյանքի բոլոր օրերին Տիրոջ տան մեջ»։
Գոհությամբ նրա առջև գանք, երգերով ուրախության աղաղակ բարձրացնենք նրան։
Որբերի հայր և որբևայրիների դատավոր է Աստված իր սուրբ բնակարանում։