8 Որ նստեցնում է նրանց իր իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ,
Նա իր աչքերն արդարից ետ չի քաշի, այլ թագավորների հետ, նրանց աթոռի վրա էլ կդնի, և նրանք հավիտյան կբարձրանան։
Քո հայրերի փոխարեն քո որդիները կլինեն, և նրանց իշխաններ կդնես ողջ երկրի վրա։
Փարավոնն ասաց Հովսեփին. «Ահա քեզ դնում եմ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա»։
Երբ հանգստանում եք մակաղատեղերում, աղավնու թևերը փայլում են արծաթով պատած, և նրանց փետուրները՝ դեղին ոսկով։
Նա է աղքատին կանգնեցնում փոշուց Եվ կարոտյալին բարձրացնում աղբից, Որ իշխանների հետ նստեցնի Եվ փառքի աթոռը ժառանգել տա նրանց, Քանզի Տիրոջն են երկրի հիմքերը, Եվ նրանց վրա է նա աշխարհը հաստատել։