Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 105:38 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

38 Եգիպտոսն ուրախացավ նրանց դուրս գալու համար, որովհետև նրանց սարսափն ընկել էր իրենց վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

38 Եվ անբիծ արյուն հեղեցին՝ Արյունն իրենց որդիների և դուստրերի, Որ զոհեցին Քանանի կուռքերին։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 105:38
6 Խաչաձեւ Հղումներ  

Ճանապարհ ընկան, և Աստծու երկյուղը պատեց իրենց շուրջը եղած քաղաքները, և բնակիչները չհետապնդեցին Հակոբի որդիներին։


Բոլոր գավառներում ու բոլոր քաղաքներում, ուր որ հասնում էր թագավորի խոսքն ու հրամանը, ուրախություն և ցնծություն էր լինում հրեաների մեջ, մեծ խնջույք և տոնախմբություն։ Եվ այն երկրի ժողովրդից շատերը հրեա էին դառնում, որովհետև հրեաների վախը նրանց վրա էր ընկել։


Փարավոնի ծառաներն իրեն ասացին. «Մինչև ե՞րբ սա որոգայթ պիտի լինի մեզ համար։ Արձակի՛ր այս մարդկանց, որ պաշտեն իրենց Տեր Աստծուն։ Մի՞թե դեռ չես տեսնում, որ Եգիպտոսը կործանվում է»։


Եգիպտացիները բռնադատում էին ժողովրդին և շտապում երկրից դուրս ուղարկել նրանց, որովհետև ասում էին. «Ամենքս էլ կմեռնենք»։


Ահ ու դող կընկնի նրանց վրա. Քո բազկի մեծությունից կսառչեն քարի պես, Մինչև որ անցնի քո ժողովուրդը, ո՛վ Տեր, Մինչև որ անցնի այս ժողովուրդը, որին ստացար։


և ասաց այդ մարդկանց. «Ես գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որ ձեր ահն ընկել է մեզ վրա, և որ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ