10 Դու աղբյուրներ ես բխեցնում ձորերում. նրանք հոսում են լեռների միջով։
10 Իր հրամանը հաստատեց Հակոբի համար Եվ իր հավիտենական ուխտը՝ Իսրայելի համար։
Անապատը փոխում է ջրերի լճի և ծարավ երկիրը՝ ջրերի հոսանքի։
Խորշակահար երկիրը լճի կփոխվի, և ծարաված հողը՝ ջրերի աղբյուրների։ Աղվեսների բնակած որջում խոտ կբուսնի՝ եղեգ և կնյուն։
Բլուրների մերկ գագաթներին գետեր պիտի բխեցնեմ և հովիտներում՝ աղբյուրներ. անապատը ջրավազանի պիտի վերածեմ և չոր երկիրը՝ ջրի աղբյուրների։
որովհետև քո Տեր Աստվածը քեզ տանում է մի լավ երկիր, մի առատ երկիր՝ դաշտերից և լեռներից բխող գետերով, աղբյուրներով և խոր ջրերով,