Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 102:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Բայց դու, Տե՛ր, հավիտյան կաս, և քո հիշատակը՝ սերնդից մինչև սերունդ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Որքան հեռու է արևելքն արևմուտքից, Այնքան հեռացրեց մեր անօրենությունները մեզնից։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 102:12
15 Խաչաձեւ Հղումներ  

Տե՛ր, քո անունը մինչև հավիտյան է. Տե՛ր, քո հիշատակը՝ ազգից մինչև ազգ։


Դո՛ւ, ո՛վ Տեր, հավիտյան կմնաս, քո գահը՝ սերնդեսերունդ։


Աստված դարձյալ ասաց Մովսեսին. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “Ձեր հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածն ուղարկեց ինձ ձեզ մոտ”։ Այս է իմ անունը հավիտյան, և այս է իմ հիշատակը սերնդից սերունդ։


Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։


Բայց Տերը կա հավիտյանս հավիտենից. նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար։


Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Թագավորն ու նրա Փրկիչը՝ Զորությունների Տերը. “Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի Աստված չկա։


Դու լքված և ատված ես եղել, և ոչ ոք չէր անցնում քո միջով. դրա փոխարեն ես քեզ պիտի դարձնեմ հավիտենապես մեծափառ, ցնծություն՝ սերնդից սերունդ։


Հավիտենական Աստվածն ապավեն է, Դու հավիտենական բազուկների տակ ես. Նա քո առջևից կքշի քո թշնամիներին Եվ կասի՝ ոչնչացրո՛ւ։


Որովհետև մենք երեկ ծնվեցինք ու բան չենք հասկանում, որովհետև մեր օրերը երկրի վրա ստվեր են։


Ծաղկի պես ծլում և թառամում է, ստվերի պես փախչում է, չի մնում։


Առավոտյան կանաչում է ու անցնում, երեկոյան կտրվում է և չորանում։


Ես անց եմ կենում ինչպես երկարած ստվեր և ցած եմ թափվում մորեխի պես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ