Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 2:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Ուստի ես իր ժամանակին հետ պիտի վերցնեմ իմ ցորենը և իր եղանակին՝ իմ գինին։ Եվ պիտի խլեմ բուրդս ու քաթանս, որոնք նրա մերկությունը ծածկելու համար էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Նա կընթանա իր հոմանիների հետևից, բայց չի հասնի նրանց, կփնտրի նրանց, բայց նրանց չի գտնի և կասի. «Գնամ, վերադառնամ իմ նախկին ամուսնու մոտ, որովհետև այն ժամանակ ինձ համար ավելի լավ էր, քան հիմա»։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 2:9
15 Խաչաձեւ Հղումներ  

Դուք ետ կդառնաք և կզատորոշեք արդարին և ամբարիշտին, Աստծուն ծառայողին և չծառայողին»։


Եթե Եդովմն ասի. «Մենք կործանվեցինք, բայց ավերակները պիտի վերակառուցենք»։ Զորքերի Տերն այսպես է ասում. «Նրանք կկառուցեն, իսկ ես կքանդեմ, և նրանց Անօրենության սահման կկոչեն և ժողովուրդ, որի դեմ Տերը հավիտյան զայրացած է։


Որ չլինի թե նրան մերկացնեմ և կարգեմ իր ծնված օրվա պես. նրան անապատ դարձնեմ. նրան անջուր երկիր անեմ և ծարավից մեռցնեմ նրան։


Եվ նրանց ունեցվածքը ավար պիտի դառնա, նրանց տները՝ ավերակներ, և տներ պիտի շինեն, բայց նրանցում չպիտի բնակվեն, այգիներ պիտի տնկեն, բայց նրանցից գինի չպիտի խմեն»։


Ո՜վ գիտե, գուցե դարձյալ զղջա և իր ետևից օրհնություն թողնի, հացի ընծա և հեղման գինի Տիրոջ՝ ձեր Աստծու համար։


Կալը և հնձանը նրանց չեն կերակրելու, և քաղցուն պիտի ստի նրան։


Որովհետև քամի սերմանեցին, մրրիկ պիտի հնձեն. նա հասկ չի ունենալու, բույսն ալյուր չի դառնալու. եթե դառնա էլ, օտարներն են կուլ տալու։


Եվ հյուսիսի թագավորը դարձյալ ու առաջվանից մեծ զորքի մի բազմություն ոտքի պիտի հանի։ Ու որոշ ժամանակ անց անպատճառ պիտի գա մեծ զորքով ու մեծ պատրաստությամբ։


Քո վրայից պիտի հանեն քո հանդերձները և վերցնեն քո զարդարանքները.


Եվ ես քեզ նրանց ձեռքը պիտի մատնեմ, ու նրանք քարուքանդ պիտի անեն քո բարձրահարթակները և պիտի փուլ տան քո բարձրավայրերը, քեզնից պիտի հանեն քո հանդերձները, պիտի վերցնեն քո ընտիր զարդերը և քեզ մերկ ու տկլոր պիտի թողնեն։


Ուստի ահա ես իմ ձեռքը քո դեմ դրեցի և կրճատեցի քո ռոճիկը, քեզ հանձնեցի քո թշնամիների կամքին, քեզ ատող փղշտացիների դուստրերին, որոնք ամաչում են քո լիրբ ընթացքից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ