Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 1:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եվ նա դարձյալ հղիացավ և մի աղջիկ ծնեց։ Եվ Տերն ասաց նրան. «Դրա անունը Լո-րուհամա՛ դիր, որովհետև այլևս չեմ ողորմելու Իսրայելի տանը, որ ներեմ նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Կրկին հղիացավ և դուստր ծնեց։ Եվ Տերն ասաց նրան. «Նրա անունը դի՛ր “Ողորմություն չգտած” [𝕸 Լո-Ռուխամա], որովհետև այլևս չեմ ողորմի Իսրայելի տանը, այլ կընդդիմանամ նրանց հակառակությամբ։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 1:6
11 Խաչաձեւ Հղումներ  

Տերը մերժեց Իսրայելի ամբողջ սերնդին և խոնարհեցրեց նրանց ու մատնեց նրանց հափշտակողների ձեռքը, մինչև որ նրանց գցեց իր երեսից,


Ովսեեի իններորդ տարում Ասորեստանի թագավորը վերցրեց Սամարիան և Իսրայելի որդիներին գերի տարավ Ասորեստան և նրանց բնակեցրեց Քաղայում ու Քաբովրում, Գովզան գետի մոտ ու մարերի քաղաքներում։


Նրա ճյուղերը չորանալով պիտի կոտրատվեն. կանայք պիտի գան, վառեն դրանք, որովհետև այս ժողովուրդը խոհեմ չէ, դրա համար նրան չի գթալու նրա Արարիչը, և նրան ձևավորողը նրան չի բարեհաճելու։


Երբ նա կաթից կտրեց Լո-րուհամային, հղիացավ ու մի տղա ծնեց։


Եվ նրան երկրի վրա պիտի սերմանեմ ինձ համար և պիտի ողորմեմ ողորմություն չգտածին և կասեմ նրան, որ իմ ժողովուրդը չէ. “Դու իմ ժողովուրդն ես”, և նա կասի. “Դու ես, ո՛վ իմ Աստված”»։


Եվ նրա որդիներին չեմ ողորմելու, որովհետև նրանք պոռնկության որդիներ են։


Եվ Տերն ինձ ասաց. «Ամո՛վս, ի՞նչ ես տեսնում», և ես ասացի. «Մի կապարալար»։ Եվ Տերն ասաց. «Ահա ես կապարալար եմ դնում իմ Իսրայել ժողովրդի մեջ, այլևս նրան չեմ խնայելու։


Ահա Տեր Աստծու աչքերն այդ մեղավոր թագավորության վրա են, և ես նրանց պիտի վերացնեմ երկրի երեսից, միայն թե բոլորովին չեմ վերացնելու Հակոբի տունը,- ասում է Տերը,-


Որովհետև դուք ժամանակին ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդ եք, որ ողորմություն չէիք գտել, բայց հիմա արժանացել եք ողորմության։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ