Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 7:67 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

67 Բացի նրանց ծառաներից և աղախիններից, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունյոթ հոգի էին, և նրանց հետ երկու հարյուր քառասունհինգ երգիչներ ու երգչուհիներ կային։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

67 չհաշված նրանց ծառաներին և աղախիններին, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունյոթ հոգի էին։ Սաղմոսերգուները՝ տղամարդիկ և կանայք, երկու հարյուր քառասունհինգ հոգի էին։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 7:67
7 Խաչաձեւ Հղումներ  

բացի նրանց ծառաներից և աղախիններից, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունյոթն էին. նրանց հետ նաև երկու հարյուր երգիչներ և երգչուհիներ կային։


Եվ բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան և նրա որդուն ու նրա որդու որդուն, մինչև որ նրա երկրի ժամանակն էլ գա, և շատ ազգեր ու մեծ թագավորներ նրան ծառա դարձնեն։


Բայց եթե այդ ծառան իր սրտում ասի՝ "Իմ տերն ուշանում է գալ", ու սկսի ծառաներին և աղախիններին ծեծել, ուտել, խմել ու հարբել,


Ես այսօր ութսուն տարեկան մարդ եմ. մի՞թե կարող եմ լավը վատից ջոկել, կամ ծառադ կարո՞ղ է կերածի ու խմածի համը առնել, կամ կլսի՞ երգիչների ու երգչուհիների ձայնը. էլ ինչո՞ւ ծառադ բեռ դառնա իմ տեր թագավորի համար։


Ամբողջ ժողովուրդը մեկտեղ քառասուներկու հազար երեք հարյուր վաթսուն հոգի էր։


Նրանց ձիերը՝ յոթ հարյուր երեսունվեց, նրանց ջորիները՝ երկու հարյուր քառասունհինգ.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ