Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 6:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եվ երբ Սանաբաղատը, Տուբիան և արաբացի Գեսամը և մեր մյուս թշնամիները լսեցին, որ ես շինեցի պարիսպը, և նրանում քանդված տեղ չի մնացել (թեև մինչ այն ժամանակը դռների փեղկերը չէի դրել),

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Երբ Սանաբաղատը, Տուբիան և Գեսամ Արաբացին և մեր թշնամիներից շատ ուրիշները լսեցին, որ պարիսպը շինեցի, ահ ու դողի մեջ ընկան. մինչ այդ դռները դեռ չէին կանգնեցվել։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 6:1
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ որոնացի Սանաբաղատը և ամմոնացի ծառա Տուբիան և արաբացի Գեսամը, այս լսելով, մեզ ծաղրեցին ու արհամարհեցին և ասացին. «Սա ի՞նչ բան է, որ անում եք, մի՞թե ապստամբում եք թագավորի դեմ»։


Եվ երբ որոնացի Սանաբաղատը և ամմոնացի ծառա Տուբիան լսեցին, խիստ նեղացան, որ մի մարդ է եկել Իսրայելի որդիների բարօրությունը հոգալու։


Եվ երբ Սանաբաղատը լսեց, որ մենք շինում ենք պարիսպը, բարկացավ և շատ զայրացավ ու ծաղրեց հրեաներին։


Ձկների դուռը շինեցին Սենաայի որդիները. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։


Եվ վեր կացան Եղիասիբ մեծ քահանան և նրա եղբայր քահանաները և շինեցին Ոչխարաց դուռը. նրանք սրբագործեցին այն և նրա դռները կանգնեցրին։ Եվ սրբագործեցին մինչև Մեայի աշտարակը՝ մինչև Անանայելի աշտարակը։


Եվ իմացի՛ր ու հասկացի՛ր, որ Երուսաղեմը վերակառուցելու վճիռն արձակելուց մինչև Մեսիայի՝ Առաջնորդի գալը յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ կա. հրապարակը և պարիսպը պիտի վերակառուցվեն, սակայն տագնապալից ժամանակներում։


Հին դուռը նորոգեցին Փասեի որդի Հովիադան և Բոսոդիայի որդի Մեսուղամը. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։


Եվ երբ պարիսպը կառուցվեց, և ես դռները կանգնեցրի, և դռնապաններ ու երգիչներ և ղևտացիներ դրվեցին,


Իսկ սրանից առաջ մեր Աստծու տան սենյակի վերակացու Եղիասիբ քահանան՝ Տուբիայի ազգականը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ