Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 5:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ այն օրից, երբ թագավորն ինձ հրամայեց, որ նրանց իշխանը լինեմ Հրեաստանում, Արտաշես թագավորի քսաներորդ տարուց մինչև երեսուներկուերորդ տարին՝ տասներկու տարի, ես և իմ եղբայրները իշխանական հացը չկերանք։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Այն օրից, երբ ես Հուդայի իշխան նշանակվեցի, Արտաշես արքայի քսաներորդ տարվանից մինչև երեսուներկուերորդ տարին՝ տասներկու տարի, ես և իմ եղբայրները, իշխաններ լինելով, ոչ ոքից բռնի չկերանք և չխմեցինք։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 5:14
9 Խաչաձեւ Հղումներ  

Այս ամենի ժամանակ ես Երուսաղեմում չէի, որովհետև Բաբելոնի Արտաշես թագավորի երեսուներկուերորդ տարում ես գնացել էի թագավորի մոտ և մի քանի ժամանակից հետո կրկին հրաման ստացա թագավորից


Արտաշես թագավորի քսաներորդ տարվա նիսան ամսին եղավ. գինի կար նրա առջև։ Ես վերցրի գինին և տվեցի թագավորին. և ես նրա առջև տրտում չէի եղել։


Հապա իմ վարձն ի՞նչ է. այն, որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքից, որ Ավետարանից է։


Աքազիայի որդի Նեեմիայի խոսքերը։ Արտաշես թագավորի քսաներորդ տարվա Քասղև ամսին եղավ, երբ ես Շուշան մայրաքաղաքում էի։


Նա, ով հինգ քանքար էր ստացել, դրանցով գործարք արեց և հինգ քանքար ևս շահեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ