Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 13:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Եվ ես նրանց հետ կռվեցի և նրանց նզովեցի, նրանցից մի քանի մարդու էլ ծեծեցի և նրանց մազերը փետեցի։ Եվ նրանց երդվել տվեցի Աստծով. «Ձեր աղջիկներին նրանց որդիներին չտաք և նրանց աղջիկներից չառնեք ձեր որդիների և ձեզ համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Ես նրանց նախատեցի, նզովեցի ու նրանցից շատերին ծեծեցի։ Աստծու անունով նրանց երդվեցրի, որ իրենց դուստրերին կնության չտան նրանց որդիներին և նրանց դուստրերին էլ չբերեն իրենց որդիների համար։ Նրանց ասացի.

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 13:25
21 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ես վիճեցի Հուդայի ազնվականների հետ ու ասացի նրանց. «Սա ի՞նչ չար բան է, որ անում եք դուք և պղծում շաբաթ օրը։


Եվ Եզրասը վեր կացավ և երդում տվեց քահանաների ու ղևտացիների գլխավորներին և բոլոր իսրայելացիներին, թե այս բանի պես կանեն, և նրանք երդվեցին։


Նրանց հետ խնամություն չանես, քո աղջկան նրա որդուն չտաս և նրա աղջկան քո որդու համար չառնես,


Եվ ես վիճեցի զորականների հետ ու ասացի. «Ինչո՞ւ է Աստծու տունը լքված», և ես ղևտացիներին հավաքեցի և հաստատեցի իրենց տեղում։


Իմ թիկունքը տվեցի ինձ հարվածողներին և իմ ծնոտները՝ մորուքս փետողներին, իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից։


Օրենքը լքողները գովում են անիրավներին, բայց օրենք պահողները նրանց դեմ մաքառում են։


Նա, ում աչքերի առաջ անարգված է չարագործը, բայց պատիվ է տալիս Տիրոջից վախ ունեցողներին, ով երդում է տալիս ընկերոջը և չի փոփոխվում,


Եվ ես թափ տվեցի իմ հագուստը և ասացի. «Աստված ամեն մարդու այսպես թափ տա իր տնից ու իր աշխատանքից, ով որ այս խոսքը չպահի, և նա այսպես թափ տրված և դատարկ լինի»։ Եվ ամբողջ ժողովն ասաց. «Ամեն», և օրհնեցին Տիրոջը. և ժողովուրդն այդպե՛ս արեց։


Բայց ով որ չի կատարում քո Աստծու օրենքը և թագավորի օրենքը, նրան իսկույն թող դատաստան արվի կա՛մ մահով, կա՛մ աքսորով, կա՛մ տուգանքով և կա՛մ բանտարկությամբ»։


Վախեցի՛ր քո Տեր Աստծուց, պաշտի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով։


և քո որդիներին կին առնես նրանց աղջիկներից, ու նրանց աղջիկներն էլ, իրենց աստվածների ետևից գնալով, պոռնկանալիս պոռնկություն անել տան նաև քո որդիներին՝ իրենց աստվածների հետևից գնալ տալով։


Բայց եթե ետ դառնաք նրանից և ձեզ մոտ մնացած այս ազգերի մնացորդին հարեք, նրանց հետ խնամիություն անեք, խառնվեք նրանց հետ, և նրանք էլ՝ ձեզ հետ,


Եվ նա ետ դարձավ, նրանց տեսավ և Տիրոջ անունով անիծեց նրանց. անտառից երկու արջ դուրս եկան և նրանցից քառասուներկու երեխա պատառոտեցին։


Եվ նրանց որդիների կեսը խոսում էր ազովտացիների լեզվով, բայց հրեերեն խոսել չգիտեին և խոսում էին այս կամ այն ազգի լեզվով։


Բարկությունը տիրեց ինձ այն ամբարիշտների դեմ, որոնք թողնում են քո օրենքը։


Եվ ես շատ նեղացա, երբ որ նրանց աղաղակը և այս խոսքերը լսեցի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ