Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 12:39 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

39 Եվ Եփրեմի դռան վրայից՝ Հին դռան մոտով, և Ձկների դռան մոտով և Անանայելի աշտարակի ու Մեայի աշտարակի մոտով՝ մինչև Ոչխարների դուռը, և կանգնեցին Բանտի դռան մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

39 ապա դեպի Եքթիերան դարպասը և Անամայելի աշտարակով մինչև Ջրավազանի դարպասը։ Երգերի ձայնը լսվում էր ամենուր, որովհետև Եզրասը հրամայել էր կանգնել պարսպի բոլոր դարպասների վրա և երգել։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 12:39
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Իսրայելի Հովաս թագավոր Բեթսամյուսում բռնեց Օքոզիայի որդի Հովասի որդի Ամասիային՝ Հուդայի թագավորին, և եկավ Երուսաղեմ ու քանդեց Երուսաղեմի պարիսպը՝ Եփրեմի դռնից մինչև Անկյան դուռը՝ չորս հարյուր կանգուն երկարությամբ։


Հետո երգողների երկու դասերը կանգնեցին Աստծու տան մեջ, ես էլ և զորականների կեսը՝ ինձ հետ։


Եվ վեր կացան Եղիասիբ մեծ քահանան և նրա եղբայր քահանաները և շինեցին Ոչխարաց դուռը. նրանք սրբագործեցին այն և նրա դռները կանգնեցրին։ Եվ սրբագործեցին մինչև Մեայի աշտարակը՝ մինչև Անանայելի աշտարակը։


Ոզայի որդի Փաղաղը՝ անկյունի և աշտարակի դիմացը, որ թագավորի վերին տանից դուրս է գալիս բանտի գավթի մոտ. նրանից հետո՝ Փարոսի որդի Փադայիան։


Ձկների դուռը շինեցին Սենաայի որդիները. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։


Հին դուռը նորոգեցին Փասեի որդի Հովիադան և Բոսոդիայի որդի Մեսուղամը. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։


Եվ գնացին ու իրենց համար տաղավարներ շինեցին՝ ամեն մարդ իր կտուրի վրա և իրենց գավիթներում և Աստծու տան գավիթներում ու Ջրի դռան հրապարակում և Եփրեմի դռան հրապարակում։


«Ահա գալիս են օրերը,- ասում է Տերը,- երբ քաղաքը Անանայելի աշտարակից մինչև Անկյան դարպասը պիտի կառուցվի Տիրոջ համար։


Այն ժամանակ Բաբելոնի թագավորի զորքը պաշարում էր Երուսաղեմը, իսկ Երեմիա մարգարեն արգելափակված էր Հուդայի թագավորի պալատի բանտում,


«Այդ օրը,- ասում է Տերը,- աղաղակի ձայն պիտի լինի Ձկների դարպասից, ողբ՝ Մասենայից, և մեծ փլուզում՝ բլուրներից։


Երուսաղեմում՝ Ոչխարաց դռան մոտ, մի ավազան կա, որ եբրայերեն Բեթհեզդա է կոչվում, որը հինգ սրահ ունի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ