ՆԵԵՄԻԱ 12:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ24 Ղևտացիների իշխանները Ասաբիան, Սարաբիան և Կադմիելի որդի Հեսուն էին, և նրանց եղբայրները նրանց առջևում էին, որ օրհնեն և գովեն Աստծու մարդ Դավթի հրամանի համաձայն՝ ըստ դասերի դեմ դիմաց։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ24 Ղևտացիների առաջնորդներն էին Ասաբիան, Սարաբիա, Հեսուն, Կադմիելի որդիները և նրա եղբայրները, որ կանգնում էին նրանց դիմաց՝ դաս առ դաս փոխնիփոխ օրհներգելու և սաղմոս ասելու, ինչպես հրամայել էր Աստծու մարդ Դավիթը։ Տես գլուխը |
Նա, իր հայր Դավթի հաստատած կանոնի համաձայն, քահանաների դասերը դրեց իրենց պաշտոնների վրա, ղևտացիներին՝ իրենց պահպանությունների վրա, որպեսզի օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի, և դռնապաններին՝ յուրաքանչյուր դռան վրա՝ ըստ իրենց դասերի, որովհետև այդպես էր Աստծու մարդ Դավթի հրամանը։