Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 10:34 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Եվ փայտի ընծայի մասին քահանաները, ղևտացիները և ժողովուրդը վիճակ գցեցինք, որ բերենք մեր Աստծու տունը ըստ մեր տոհմերի՝ տարեցտարի իր որոշված ժամանակներին, մեր Տեր Աստծու սեղանի վրա վառելու համար, ինչպես որ գրված է օրենքում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 առաջավորաց հացի, ամենօրյա զոհերի և բոլոր տոների, տարեմուտների, շաբաթ օրերի, ամսամուտների, նավակատիքների ու սրբազան օրերի ողջակեզների համար, ինչպես նաև Իսրայելին քավություն անելու համար մատուցվող մեղքերի զոհերի և մեր Աստծու տաճարի գործերի համար։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 10:34
16 Խաչաձեւ Հղումներ  

Նաև փայտի ընծան՝ որոշված ժամանակներին և առաջին բերքը։ Ո՛վ իմ Աստված, բարությա՛մբ հիշիր ինձ։


Լիբանանը բավական չէ կրակի համար, և նրա անասունները՝ ողջակեզի համար։


Վիճակը դադարեցնում է կռիվները և բաժանում զորավոր հակամարտողներին։


Եվ բնակվեցին ժողովրդի իշխանները Երուսաղեմում, իսկ մնացած ժողովուրդը վիճակ գցեց, որ ժողովրդի մեկ տասներորդը բերեն Երուսաղեմ սուրբ քաղաքում բնակվելու, իսկ մնացյալ ինը մասին թողեցին քաղաքներում։


Առաջին վիճակը դուրս ելավ Հովարիբին, երկրորդը՝ Հեդայիային,


Նրանց միջև դասակարգումը կատարվեց վիճակով, որովհետև սրբարանի իշխանները և Աստծու իշխանները Եղիազարի որդիներից և Իթամարի որդիներից էին։


Նույն օրը Հեսուն նրանց փայտահատ ու ջրկիր կարգեց ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար այն տեղում, որ կընտրի Տերը. և նրանք այդպես ծառայում են մինչև այսօր։


Եվ նրանց մեջ վիճակ գցեցին. վիճակը Մատաթիային ընկավ, և նա գումարվեց տասնմեկ առաքյալներին։


Ընտիր ալյուր կառնես և դրանից տասներկու շոթ կպատրաստես։ Ամեն մի շոթը երկու տասներորդական հիմեն պիտի լինի։


Դրանք երկու շարքով կդնես մաքուր սեղանի վրա Տիրոջ առաջ. յուրաքանչյուր շարքի վրա՝ վեց հատ։


«Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և ասա՛ նրանց. “Հետևե՛ք, որ ճիշտ ժամանակին ինձ մատուցեք իմ ընծաները, իմ հացի ընծան, որ կրակով է այրվում, իբրև անուշահոտ զոհաբերություն”։


Սողոմոնը մարդ ուղարկեց Տյուրոսի թագավոր Քիրամի մոտ՝ ասելով. «Արա՛ ինձ համար, ինչպես որ արեցիր իմ հայր Դավթի համար, որին եղևնափայտ ուղարկեցիր, որպեսզի իր համար մի տուն կառուցի բնակության համար։


Իսկ դրանից հետո՝ մշտնջենական ողջակեզը և ամսագլուխներինը, Տիրոջ բոլոր սուրբ տոներինը և Տիրոջը ամեն մի կամավոր նվեր ընծայողինը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ