Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԱՈՒՄ 2:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Նրա զորավորների վահանը կարմրած է, քաջազունները որդան կարմիրով են զգեստավորված, նրա պատրաստության օրում փայլատակող պողպատ են մարտակառքերը, և ճոճվում են նոճուց նիզակները։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 քանի որ Տերը շրջեց Հակոբի հպարտությունն Իսրայելի հպարտության նման, որովհետև ամբողջությամբ մերժեցին նրանց և ոչնչացրին նրա ճյուղերը,

Տես գլուխը Պատճենել




ՆԱՈՒՄ 2:3
13 Խաչաձեւ Հղումներ  

Նրա վրա կապարճն է ճարճատում, պսպղուն նիզակն ու գեղարդը։


Անտառի խոզն ապականում է այն, և վայրի գազանը արածում է նրա մեջ։


Նաև եղևնիներն են ուրախանում քեզ համար, Լիբանանի մայրիներն էլ։ “Քանի որ դու ընկել ես, փայտահատը վեր չի բարձրացել մեզ կտրելու համար”։


Եվ նրանք քո դեմ պիտի արշավեն զենքերով, մարտակառքերով ու կառքերով և ժողովրդի բազմությամբ, ամեն կողմից քո դեմ պիտի կանգնեն վահանով, ասպարով ու սաղավարտով, և նրանց պիտի հանձնեմ դատաստանը, և նրանք քեզ պիտի դատեն իրենց դատաստաններով։


Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես հյուսիսից Տյուրոսի վրա պիտի բերեմ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին՝ թագավորների թագավորին՝ ձիերով, մարտակառքերով ու ձիավորներով և մեծ զորքով ու բազմությամբ։


Ահա խարազանի շաչյունը և անիվի շռինդը, սրընթաց ձին և ցնցվող կառքը,


«Գիշերը տեսա՝ ահա մի մարդ՝ հեծած աշխետ ձիու վրա։ Նա կանգնել էր ձորում գտնվող մրտենիների մեջ, և նրա հետևում կային աշխետ, շառագույն և սպիտակ ձիեր»։


Ողբա՛, ո՛վ մայրի, որովհետև ընկել է եղևնին, որովհետև փառավորները կործանվեցին. թող ողբան Բասանի կաղնիները, որովհետև անանցանելի անտառը կտրվեց։


Առաջին կառքի ձիերն աշխետ էին, երկրորդ կառքի ձիերը սև էին։


Եվ երկնքում մի ուրիշ նշան երևաց. ահա մի մեծ հրաշեկ վիշապ, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, և նրա գլուխների վրա՝ յոթ թագ։


Եվ մի ուրիշ՝ կարմիր ձի դուրս ելավ. նրա վրա նստողին արտոնվեց վերացնել խաղաղությունը երկրից, որպեսզի միմյանց սպանեն. նրան մի մեծ սուր տրվեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ