Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 8:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Աչք ունեք և չե՞ք տեսնում, ականջ ունեք և չե՞ք լսում ու չե՞ք հիշում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Աչք ունեք և չե՞ք տեսնում, ականջ ունեք և չե՞ք լսում ու դեռ չե՞ք հասկանում։ Չե՞ք հիշում,

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 8:18
15 Խաչաձեւ Հղումներ  

«Լսե՛ք այս, ո՛վ հիմար և անմիտ ժողովուրդ, աչքեր ունեք և չեք տեսնում, ականջներ ունեք և չեք լսում»։


որպեսզի ինչքան էլ նայեն, չտեսնեն, ինչքան էլ լսեն, չիմանան. չլինի թե դարձի գան, ու նրանց մեղքերը ներվեն (Ես. 6.9-10)»։


«Մարդո՛ւ որդի, դու ապստամբների տան մեջ ես բնակվում, որոնք աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, և ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, որովհետև նրանք ապստամբների տուն են։


«Նրանց աչքերը կուրացրեց և նրանց սրտերը անզգայացրեց, որ աչքերով չտեսնեն ու սրտով չիմանան, որ դարձի գան, և ե՛ս նրանց բուժեմ» (հմմտ. Ես. 6.10)։


ինչպես որ գրված է. «Աստված նրանց թմրության հոգի տվեց, աչքեր, որոնցով չեն տեսնելու, ու ականջներ, որոնցով չեն լսելու մինչև այսօր» (Բ Օր. 29.4, Ես. 29.10)։


Նրանք չեն իմանում և չեն հասկանում, որովհետև ծեփված են նրանց աչքերը, որպեսզի չտեսնեն, և նրանց մտքերը, որպեսզի չիմանան։


Տերը մինչև այսօր ձեզ չտվեց մի այնպիսի միտք, որ իմանաք, աչքեր, որ տեսնեք, և ականջներ, որ լսեք։


Թող խավարեն նրանց աչքերը, որ չտեսնեն, և միշտ դողացրո՛ւ նրանց մեջքը։


Ուստի մտադիր եմ ձեզ այս բաների մասին միշտ հիշեցնելու, թեև գիտեք ու հաստատված եք այս ներկա ճշմարտության մեջ։


Չե՞ք հիշում, որ երբ դեռ ձեզ մոտ էի, այս բաներն ասում էի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ