39 Այդ ժամանակ նրանց կարգադրեց, որ բոլորին խումբ-խումբ նստեցնեն դալար խոտի վրա։
39 Հիսուսը հրամայեց ժողովրդին խումբ-խումբ նստեցնել դալար խոտի վրա։
Ամեն բան վայելուչ կերպով և կարգով թող լինի։
որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության, ինչպես լինում է սրբերի բոլոր եկեղեցիներում։
Հիսուսը ժողովրդին կարգադրեց, որ նստեն գետնին։
նրա սեղանի կերակուրը և նրա ծառաների նստելն ու նրա սպասավորների վեր կենալը, նրանց հագուստները և նրա մատռվակներին, նրա այն սանդուղքը, որով նա ելնում էր Տիրոջ տունը, էլ ուշք չմնաց նրա մեջ։
Իսկ նա հարցրեց նրանց. «Քանի՞ հատ հաց ունեք։ Գնացե՛ք ու տեսե՛ք»։ Երբ իմացան, նրան ասացին. «Հինգ հաց և երկու ձուկ»։
Եվ նրանք դաս-դաս նստեցին՝ հարյուր-հարյուր և հիսուն-հիսուն։
Որովհետև հինգ հազարի չափ մարդ կար։ Եվ նա իր աշակերտներին ասաց. «Դրանց խումբ-խումբ, հիսուն-հիսուն նստեցրե՛ք»։
Հիսուսն էլ ասաց. «Մարդկանց գետնի՛ն նստեցրեք»։ Այնտեղ շատ խոտ կար։ Արդ նստեցին. շուրջ հինգ հազար մարդ կար։