Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 4:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Բայց երբ սերմանվում է, բուսնում է, բոլոր թփերից ավելի մեծ է լինում և այնքան մեծ ճյուղեր է արձակում, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարողանում են բույն դնել»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 բայց սերմանվելով՝ բուսնում և ավելի մեծ է լինում, քան բոլոր տունկերը, և արձակում է այնքան մեծ ճյուղեր, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնադրել»։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 4:32
15 Խաչաձեւ Հղումներ  

Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի հովանու ներքո է հանգստանում։


Մեր կյանքի շունչը՝ Տիրոջ օծյալը, բռնվեց նրանց որոգայթներում, որի մասին մենք ասում էինք. «Նրա հովանու տակ կապրենք ազգերի մեջ»։


Ամեն մարդ քամու դեմ պատսպարանի նման կլինի և փոթորկի դեմ՝ ապաստանի նման. ջրերի վտակների նման՝ անջրդի վայրում և մեծ ապառաժի հովանու նման՝ պապակած երկրում։


Նրանք ոչ մի չարիք ու վնաս չեն պատճառի իմ ամբողջ սուրբ լեռան վրա, որովհետև Տիրոջ գիտությունը պիտի լցնի երկիրը, ինչպես ջրերը, որոնք ծածկում են ծովը։


Ինչպես խնձորենին է անտառի ծառերի մեջ, այնպես էլ իմ սիրեկանն է տղաների մեջ։ Նրա հովանու տակ ցանկությամբ նստեցի։ Եվ նրա պտուղը քաղցր է իմ քիմքին։


Բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է. այն գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում։


Երկնքի թռչունները բնակվում են նրանց վրա և ձայն են տալիս ճյուղերի միջից։


Իսրայելի լեռնային բարձունքներում պիտի տնկեմ այն, և նա ոստեր պիտի արձակի ու պտուղ տա. նա ազնիվ եղևին պիտի դառնա. նրա տակ կբնակվեն ամեն տեսակի թևավոր թռչուններ, նրա ոստերի հովանու ներքո կբնակվեն նրանք։


Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այնպես որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերին հանգիստ առնում»։


Այն նման է մանանեխի հատիկի, որ երբ հողի մեջ է սերմանվում, աշխարհի վրա եղած բոլոր սերմերից էլ փոքր է։


Եվ այդպես նրանց հետ շատ առակներով էր խոսում, որ նրանք կարողանային լսել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ