Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 4:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հիսուսը դարձյալ սկսեց ուսուցանել լճի մոտ։ Նրա շուրջը մեծ բազմություն հավաքվեց, դրա համար նա նավի մեջ նստեց, իսկ ողջ բազմությունը մնաց ցամաքում՝ լճի մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Հիսուսը դարձյալ սկսեց ուսուցանել լճի եզերքին, և նրա շուրջն այնքան շատ ժողովուրդ խռնվեց, որ նա նավակ մտավ ու նստեց այնտեղ՝ լճի վրա, իսկ ամբողջ ժողովուրդը ցամաքին էր՝ լճի եզերքին։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 4:1
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ դարձյալ գնաց դեպի լճի եզերքը. ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա ուսուցանում էր նրանց։


Եվ Հիսուսն իր աշակերտների հետ լճի մոտ գնաց։ Եվ Գալիլեայից ու Հուդայից մեծ բազմություններ էին նրա հետևից գնում։


Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ բազմության պատճառով իր համար մի փոքր նավ պատրաստ պահեն, որպեսզի մարդիկ իրեն չսեղմեն։


Եվ ժողովրդին թողեցին ու նրան, որ նավի վրա էր, վերցնելով՝ հեռացան։ Նրանց ուրիշ նավակներ էլ էին հետևում։


Երբ Հիսուսը նավից դուրս եկավ, գերեզմաններից պիղծ ոգով բռնված մի մարդ նրա դեմը ելավ։


Երբ Հիսուսը նավով դարձյալ լճի մյուս կողմն անցավ, նրա շուրջը շատ ժողովուրդ հավաքվեց։ Եվ նա լճի ափին էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ