Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 16:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եվ երբ շաբաթն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամն ու Սալոմեն խունկեր գնեցին, որ գնան և օծեն Հիսուսի մարմինը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Երբ շաբաթ օրն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամը և Սողոմեն գնացին, խնկի պատրաստություն տեսան, որպեսզի գան, օծեն Հիսուսի մարմինը։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 16:1
19 Խաչաձեւ Հղումներ  

Հովսեփն իր բժիշկ ծառաներին հրամայեց, որ զմռսեն իր հորը, և բժիշկները զմռսեցին Իսրայելին։


Նրան թաղեցին Դավթի քաղաքում, այն գերեզմանում, որ ինքը պատրաստել էր։ Նրան պառկեցրին մի անկողնում, որը լցրել էին զանազան արվեստագործ բաղադրություններով, և նրա պատվին մեծ կրակ վառեցին։


Մինչ Հիսուսը Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկավ մի կին, որն ուներ նարդոսի ազնիվ, թանկագին յուղի մի շիշ. նա շիշը կոտրեց և Հիսուսի գլխին թափեց։


Նա արեց, ինչ որ կարող էր. նախօրոք օծեց իմ մարմինը՝ թաղմանը նախապատրաստելու համար։


Այնտեղ կային նաև կանայք, որոնք հեռվից նայում էին։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, կրտսեր Հակոբոսի ու Հովսեսի մայրը՝ Մարիամը, և Սալոմեն։


Երբ երեկո եղավ, քանի որ ուրբաթ էր՝ շաբաթ օրվա նախօրեն,


Մարիամ Մագդաղենացին ու Հովսեսի մայր Մարիամը տեսան այն տեղը, ուր նա դրվեց։


Եվ շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան՝ արևածագին, գնացին գերեզման։


Կանայք իսկույն դուրս ելան և փախան գերեզմանից. նրանք ահուդողի մեջ էին և ոչ ոքի ոչինչ չասացին, որովհետև վախենում էին։


Օրն ուրբաթ էր. շաբաթն էր լուսանում։


Վերադարձան, խունկեր և յուղեր պատրաստեցին, բայց շաբաթ օրը, պատվիրանի համաձայն, հանգստացան։


Բայց միաշաբաթի օրը՝ վաղ առավոտյան, կանայք գերեզման եկան ու այն խունկերը բերեցին, որ պատրաստել էին. ուրիշ կանայք էլ էին նրանց հետ։


Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը, նրա մորաքույրը՝ Մարիամը՝ Կղեովպասի կինը, և Մարիամ Մագդաղենացին։


Իսկ հրեաները, քանի որ ուրբաթ օր էր, և որպեսզի մարմինները շաբաթ օրը խաչի վրա չմնային, որովհետև այդ շաբաթը մեծ տոն էր, Պիղատոսին խնդրեցին, որ նրանց սրունքները կոտրեն ու նրանց վերցնեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ