45 Եվ հարյուրապետից տեղեկանալով՝ մարմինը Հովսեփին շնորհեց։
45 Հարյուրապետից այդ ստուգելուց հետո մարմինը շնորհեց Հովսեփին։
Դրանից հետո Հովսեփը, որ Արիմաթեայից էր և հրեաներից վախի պատճառով Հիսուսի ծպտյալ աշակերտը, Պիղատոսին խնդրեց, որ վերցնի Հիսուսի մարմինը։ Եվ Պիղատոսը թույլ տվեց։ Արդ Հովսեփը եկավ և վերցրեց Հիսուսի մարմինը։
Հարյուրապետը, որ կանգնած էր այնտեղ՝ նրա դիմաց, տեսնելով, թե ինչպես Հիսուսն աղաղակելով հոգին ավանդեց, ասաց. «Այս մարդն իսկապես որ Աստծու Որդին էր»։
Սա Պիղատոսի մոտ գնաց ու Հիսուսի մարմինը խնդրեց։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի։
Պիղատոսը զարմացավ, որ Հիսուսն արդեն մեռել էր։ Նա հարյուրապետին իր մոտ կանչեց, նրան հարցրեց ու ասաց. «Վաղո՞ւց է, որ մեռել է»։
Հովսեփը կտավ գնեց, Հիսուսին իջեցրեց, կտավով պատեց ու նրան մի ժայռափոր գերեզմանի մեջ դրեց։ Ապա նա գերեզմանի մուտքին մի քար գլորեց։