Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 12:34 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Եվ Հիսուսը, տեսնելով, որ նա իմաստությամբ պատասխանեց, նրան ասաց. «Դու Աստծու արքայությունից հեռու չես»։ Ու ոչ ոք այլևս չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Հիսուսը, տեսնելով, որ նա խելացի պատասխանեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծու արքայությունից»։ Եվ ոչ ոք այլևս չէր համարձակվում որևէ բան հարցնել նրան։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 12:34
10 Խաչաձեւ Հղումներ  

Ձեր խոսքը միշտ թող շնորհով՝ ինչպես աղով համեմված լինի, որպեսզի գիտենաք, թե ինչպե՛ս է արժան ձեզնից յուրաքանչյուրին պատասխանել։


Եվ այլևս չէին համարձակվում նրան ոչ մի բան հարցնել։


Ոչ ոք չէր կարողանում նրան պատասխանել։ Ոչ էլ որևէ մեկը այդ օրվանից համարձակվեց նրան մի բան հարցնել։


Որովհետև ես օրենքի միջոցով մեռա օրենքի համար, որպեսզի Աստծու համար ապրեմ։ Ես Քրիստոսի հետ խաչվեցի։


Ես էլ մի ժամանակ ապրում էի առանց օրենքի, բայց երբ պատվիրանը եկավ, մեղքը վերակենդանացավ։


Ջախջախված եղեգը չի փշրի և առկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի։


Երբ Հիսուսն իմացավ, այնտեղից հեռացավ։ Եվ ժողովրդի մեծ բազմություն գնաց նրա հետևից, ու նա բոլորին բժշկեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ