Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 11:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Հետևյալ օրը, երբ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուսը քաղց զգաց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Հաջորդ օրը, մինչ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուսը քաղց զգաց։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 11:12
9 Խաչաձեւ Հղումներ  

Դրանից հետո Հիսուսը, իմանալով, որ ամեն ինչ արդեն կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։


Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց։


Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի ողորմած լիներ և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ, որպեսզի ժողովրդի մեղքերը քավեր։


Սատանայի կողմից քառասուն օր փորձվեց և այն օրերին ոչինչ չկերավ, իսկ երբ օրերը լրացան, քաղց զգաց։


Հեռվից տերևաշատ մի թզենի տեսնելով՝ մոտեցավ, որ նրա վրա որևէ մի բան գտնի։ Բայց երբ մոտեցավ, տերևներից բացի ոչինչ չգտավ, որովհետև դեռ թզի ժամանակը չէր։


Առավոտյան նույն տեղով անցնելիս տեսան այն թզենին՝ արմատից չորացած։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ