Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 10:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ նա ասաց նրանց. «Ով իր կնոջն արձակի ու մի ուրիշի հետ ամուսնանա, առաջին կնոջ դեմ շնություն է անում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Նրանց ասաց. «Եթե մի տղամարդ արձակի իր կնոջը և մեկ ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 10:11
9 Խաչաձեւ Հղումներ  

Բայց ասում եմ ձեզ. ով իր կնոջն արձակի ոչ պոռնկության պատճառով և ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի. շնություն է անում նաև նա, ով արձակվածի հետ է ամուսնանում»։


Տանը աշակերտները այդ թեմայի շուրջ դարձյալ հարցրին նրան։


Ամեն ոք, ով արձակում է իր կնոջը և ուրիշին առնում, շնանում է, և ով ամուսնու կողմից արձակված կին է առնում, շնանում է։


Ուրեմն քանի դեռ ամուսինը կենդանի է, նա շնացող կհամարվի, եթե ուրիշ տղամարդու պատկանի։ Բայց եթե ամուսինը մեռնի, օրենքից ազատ կլինի ու շնացող չի համարվի, եթե ուրիշ տղամարդու պատկանի։


Կինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ ամուսինը. նույն կերպ էլ ամուսինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ կինը։


Երբ նա դուրս գա նրա տնից և գնա, ուրիշ մարդու կին դառնա,


Ամուսնությունն ամբողջովին պատվական է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Շնացողներին ու պոռնիկներին Աստված պիտի դատի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ