Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 1:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Եվ նրա համբավն անմիջապես տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Եվ նրա համբավը տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 1:28
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նա պիտի կանգնի և իր հոտին պիտի կերակրի Տիրոջ ուժով, Տիրոջ՝ իր Աստծու անվան մեծափառությամբ։ Եվ նրանք ապահով պիտի բնակվեն, որովհետև արդեն մինչև երկրի ծայրերը նա մեծ պիտի լինի։


Նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքով մեկ. Հիսուսի մոտ բերեցին բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին զանազան ցավերից ու տանջանքներից՝ դիվահարների, լուսնոտների, անդամալույծների, և նա բժշկում էր նրանց։


Եվ սրա համբավը տարածվեց ողջ երկրով մեկ։


Իսկ նրանք դուրս ելան և նրա համբավը տարածեցին այդ ողջ երկրով մեկ։


Բոլորը զարմացան. իրար մեջ խոսում էին ու ասում. «Սա ի՞նչ է, ի՞նչ նոր ուսուցում է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, ու հնազանդվում են նրան»։


Ժողովարանից անմիջապես դուրս գալով՝ Հակոբոսի ու Հովհաննեսի հետ Սիմոնի ու Անդրեասի տուն եկան։


Իսկ նա, դուրս գնալով, սկսեց այդ ամենը պատմել ու տարածել, այնպես որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտ մտնել քաղաք, այլ դրսում՝ ամայի տեղերում էր լինում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից նրա մոտ էր գալիս։


Նրան Եսայի մարգարեի գիրքը տվեցին, և երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, որտեղ գրված էր.


Եվ նրա համբավը տարածվում էր շրջակա բոլոր գավառներում։


Եվ նրա այս համբավն ամբողջ Հրեաստանով ու նրա շրջակայքով մեկ տարածվեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ