Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 7:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. "Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ"։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Այն ժամանակ նրանց կասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռացե՛ք ինձնից ամենքդ, որ անօրենություն էիք գործում»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 7:23
11 Խաչաձեւ Հղումներ  

Այդ ժամանակ ձախ կողմում կանգնածներին կասի. "Անիծյալնե՛ր, ինձանից հեռո՛ւ գնացեք, հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու նրա հրեշտակների համար է պատրաստված։


Հեռացե՛ք ինձնից բոլորդ, ո՛վ անօրենություն գործողներ, որովհետև Տերը լսել է իմ լացի ձայնը։


Եվ կասի. "Ձեզ ասում եմ. ես ձեզ չեմ ճանաչում, թե որտեղի՛ց եք, հեռացե՛ք ինձանից, բոլո՛ր անիրավություն գործողներդ։


Երբ ժամանակը գա, տանտերը կելնի, դուռը կփակի, և դրսում կանգնած՝ կսկսեք դուռը բախել ու ասել. "Տե՛ր, Տե՛ր, բա՛ց մեզ համար"։ Եվ նա պատասխանելով կասի ձեզ. "Չգիտեմ, թե որտեղի՛ց եք"։


Իսկ նա պատասխանեց ու ասաց. "Ճշմարիտ եմ ասում ձեզ. ես ձեզ չեմ ճանաչում"։


Ես եմ բարի հովիվը, և ես ճանաչում եմ իմ ոչխարներին, ու նրանք էլ ճանաչում են ինձ։


Դրսում շներն են, կախարդները, պոռնիկները, մարդասպանները, կռապաշտները և ստություն սիրող ու գործող բոլորը։


Բայց Աստծու հաստատած հիմքը կանգուն է և այս կնիքն ունի. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Անիրավությունից թող հետ կանգնի ամեն ոք, ով Քրիստոսի անունն է կանչում»։


Ամբարտավանները չեն մնա քո աչքի առաջ. դու ատում ես բոլոր անօրենություն գործողներին։


Հեռո՛ւ կացեք ինձնից, ո՛վ չարամիտներ, որովհետև ես պիտի պահեմ իմ Աստծու պատվիրանները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ