4 Նրա ահից պահապանները դողացին ու մեռելի պես դարձան։
4 Նրա ահից պահապաններն այլայլվեցին և մեռելի պես դարձան։
Երբ նրան տեսա, մեռածի պես նրա ոտքերի առաջ ընկա, իսկ նա իր աջն ինձ վրա դրեց ու ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Առաջինն ու Վերջինը
Եվ միայն ես՝ Դանիելս էի տեսնում այս տեսիլքը, իսկ ահա այն մարդիկ, որոնք ինձ հետ էին, տեսիլքը չտեսան, այլ մեծ սարսափ ընկավ նրանց վրա, և փախան, թաքնվեցին։
Նա լույս խնդրեց, ներս վազեց և դողալով Պողոսի ու Շիղայի առաջ ընկավ։
Երբ նրանք գնացին, ահա պահակազորից ոմանք եկան քաղաք և քահանայապետներին պատմեցին ամբողջ պատահածը։
Դողն այնտեղ բռնեց նրանց և սաստիկ ցավը, ինչպես ծննդկանին։
Ինձ երկյուղ պատեց ու դող և իմ բոլոր ոսկորները շարժեց։
Նրա դեմքը փայլակի պես էր, հագուստը՝ ձյան պես սպիտակ։
Հրեշտակը կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։