Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 27:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Այդ ժամանակ նրանց համար Բարաբբային արձակեց, իսկ Հիսուսին ձաղկելուց հետո հանձնեց, որ խաչվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Այդ ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին ձաղկել տալուց հետո հանձնեց, որ խաչվի։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 27:26
11 Խաչաձեւ Հղումներ  

Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։


Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց վերցնել ու գանահարել Հիսուսին։


Քանի որ Պիղատոսը ցանկանում էր գոհացնել ամբոխին, նրանց համար ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին խարազանել տվեց և հանձնեց նրանց, որ խաչը հանվի։


Արդ նրան կգանահարեմ ու կարձակեմ»


Իմ թիկունքը տվեցի ինձ հարվածողներին և իմ ծնոտները՝ մորուքս փետողներին, իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից։


Նա մեր մեղքերն իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք նրա վերքերով բժշկվեցիք։


Նրան կծաղրեն, նրան կծեծեն, նրա վրա կթքեն ու կսպանեն նրան, և երրորդ օրը հարություն կառնի»։


և հեթանոսներին են մատնելու. նա ծաղրվելու է, գանահարվելու է և խաչն է հանվելու, սակայն երրորդ օրը հարություն է առնելու»։


Այն ժամանակ Հիսուսին նրանց ձեռքը հանձնեց, որ խաչը հանվի։ Արդ նրանք վերցրին Հիսուսին ու տարան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ