Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 27:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Իսկ կառավարիչը նրանց ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ»։ Նրանք ասացին՝ Բարաբբային։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Կառավարիչը դիմեց նրանց և ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ»։ Նրանք ասացին. «Բարաբբային»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 27:21
6 Խաչաձեւ Հղումներ  

Իմ ծանոթներին հեռացրիր ինձնից և ինձ գարշելի դարձրիր նրանց համար. փակված եմ և դուրս չեմ գալիս։


Արդ, երբ հավաքվեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ՝ Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։


Սակայն քահանայապետներն ու ծերերը ժողովրդին համոզեցին, որ Բարաբբային պահանջեն, իսկ Հիսուսին սպանեն։


Պիղատոսը նրանց ասաց. «Հապա ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ Բոլորն ասացին. «Թող խաչվի՛»։


Բայց երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արեցին ու ասացին. "Սա է ժառանգը. եկեք սրան սպանենք, որպեսզի ժառանգությունը մերը լինի"։


Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանավորներին ու ժողովրդին


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ