Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 24:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Հիսուսը նրանց ասաց. «Տեսնո՞ւմ եք այդ ամենը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. այդտեղ քարը քարի վրա չի մնալու, որ չքանդվի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Հիսուսը դիմեց նրանց և ասաց. «Տեսնո՞ւմ եք այդ ամենը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ քարը քարի վրա չպիտի մնա, որ չքանդված չլինի»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 24:2
8 Խաչաձեւ Հղումներ  

«Հուդայի Եզեկիա թագավորի օրերին մորաստացի Միքիան մարգարեանում էր և Հուդայի ամբողջ ժողովրդին ասաց. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Սիոնը պիտի հերկվի իբրև արտ, և Երուսաղեմն ավերակների կույտեր պիտի լինի, և տաճարի բարձունքը՝ բարձրադիր մացառուտ"”։


Ուստի Սիոնը ձեր պատճառով իբրև արտ պիտի հերկվի, Երուսաղեմը ավերակների կույտի պիտի վերածվի, իսկ տաճարի լեռը՝ անտառախիտ բարձունքի։


Քեզ զավակներիդ հետ հիմնահատակ պիտի անեն և քարդ քարի վրա չպիտի թողնեն, քանի որ չճանաչեցիր ժամանակը, երբ քեզ այցելության եկավ Տերը»։


Քանի որ այս ամենը պիտի քանդվի, դուք սուրբ և աստվածապաշտ վարքի մեջ ինչպիսի՞ն պիտի լինեք՝


Եվ նրա մեջ տաճար չտեսա, որովհետև Տեր Աստված Ամենակալը և Գառն է նրա տաճարը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ