4 Նրանց էլ ասաց. "Դո՛ւք էլ այգի գնացեք, և ինչ որ արժան է, ձեզ կտամ"։
4 Նրանց էլ ասաց. “Դո՛ւք էլ գնացեք իմ այգին, և ինչ որ հարմար է, կվճարեմ ձեզ”։
Դրա համար թող ձեր միտքը լինի գործելու պատրաստ, զգոն։ Հույսը լիովին դրե՛ք շնորհի վրա, որ ձեզ տրվելու է Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,
Հավաստի է այս խոսքը, և ուզում եմ, որ դու այս բաները հաստատես, որպեսզի Աստծուն հավատացողները ջանք թափեն բարի գործեր անելու։ Սրանք են բարին և մարդկանց համար օգտակարը։
Տերե՛ր, հավասարությամբ և արդարությա՛մբ վարվեք ծառաների հետ՝ գիտենալով, որ դուք էլ Տեր ունեք երկնքում։
Եվ ձեզնից ոմանք այսպիսին էին, բայց լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով։
Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը։ Նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։
Երրորդ ժամին մոտ դուրս ելնելով՝ տեսավ ուրիշների, որ հրապարակում անգործ կանգնել էին։
Նրանք էլ գնացին։ Ապա վեցերորդ և իններորդ ժամերին դարձյալ դուրս ելնելով՝ նույն բանն արեց։