37 Բոլորը կերան ու կշտացան. և ավելացած կտորներով յոթ զամբյուղ լցրեցին։
37 Ամենքը կերան և հագեցան. յոթ լի զամբյուղ էլ մնացած կտորտանքներ հավաքեցին։
Քաղցածներին բարիքներով լիացրեց ու հարուստներին դատարկ արձակեց։
Աշակերտները նրան ասացին. «Այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ այսքան ժողովուրդ կշտանա»։
Որովհետև նա կշտացնում է կարոտած անձին և սոված անձին լցնում է բարությամբ։
Նա դրեց նրանց առաջ, և նրանք կերան, և Տիրոջ խոսքի համաձայն ավելացավ էլ։
Ովքեր կերան, չորս հազար տղամարդիկ էին, կանանցից և երեխաներից բացի։
Աշակերտները գիշերով նրան վերցրին ու պարսպից կախելով՝ զամբյուղով ցած իջեցրին։