Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 14:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ ցանկանում էր նրան սպանել, բայց ժողովրդից վախենում էր, որովհետև Հովհաննեսին որպես մարգարեի էին ընդունում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Եվ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, որովհետև նրան մարգարե էին համարում։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 14:5
10 Խաչաձեւ Հղումներ  

իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորը Հովհաննեսին մարգարե են համարում»։


Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք՝ մի մարգարեի՞. այո՛, ասում եմ ձեզ, ավելի՛ն, քան մարգարեն։


Այդ ժամանակ պահակապետը սպասավորների հետ գնաց և նրանց առանց բռնության բերեց, որովհետև վախենում էին ժողովրդից, որ չքարկոծվեն։


Նրանք սպառնալով արձակեցին նրանց՝ ժողովրդի պատճառով ոչ մի միջոց չգտնելով նրանց պատժելու, որովհետև բոլորը կատարվածի համար փառք էին տալիս Աստծուն։


իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետև համոզված է, որ Հովհաննեսը մարգարե է»։


Որովհետև Հովհաննեսը ձեզ մոտ արդարության ճանապարհով եկավ, իսկ դուք նրան չհավատացիք, բայց մաքսավորներն ու պոռնիկները նրան հավատացին։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք ու նրան չհավատացիք։


Երբ որ Հովակիմ թագավորը և նրա բոլոր զորավորներն ու բոլոր իշխանավորները լսեցին այն խոսքերը, թագավորն ուզեց սպանել նրան, բայց երբ Ուրիան իմացավ, վախեցավ և փախավ գնաց Եգիպտոս։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ