Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 12:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Կամ ինչպե՞ս կարող է մեկը հզոր մարդու տունը մտնել ու նրա ունեցածը հափշտակել, եթե նախ այդ հզորին չկապի և հետո նրա տունը կողոպտի։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Կամ ինչպե՞ս կարող է մեկն ուժեղ մարդու տունը մտնել և նրա ունեցվածքը կողոպտել, եթե նախ չկապի այդ ուժեղ մարդուն և ապա նրա տունը կողոպտի։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 12:29
11 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե հզորից կվերցվի ավարը, կամ հաղթողի գերյալը կազատագրվի՞»։


Ոչ ոք, զորեղ մարդու տունը մտնելով, չի կարող նրա ունեցվածքը կողոպտել, եթե նախ այդ զորեղ մարդուն չկապի. հետո նրա տունը կկողոպտի։


Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։


Ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է. Աստծու Որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։


Ուստի ես նրան մեծերի հետ բաժին կտամ, և նա ավարը կբաժանի հզորների հետ, որովհետև իր անձը մահվան մատնեց և հանցավորների շարքը դասվեց. նա շատերի մեղքը կրեց և հանցավորների համար միջնորդ եղավ»։


Իսկ եթե ես Աստծու Հոգով եմ դևերին հանում, ուրեմն Աստծու արքայությունը հասել է ձեզ վրա։


Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ