ՄԻՔԻԱ 2:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ9 Իմ ժողովրդի կանանց վտարում եք իրենց հաճելի տներից, նրանց երեխաների վրայից հավիտյան վերցնում եք իմ փառքը։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ9 Դրա համար իմ ժողովրդի առաջնորդները դուրս կնետվեն իրենց վայելչագեղ տներից. իրենց չար ընթացքի համար վտարվեցին։ Մոտեցե՛ք հավիտենական լեռներին։ Տես գլուխը |
Հիմա իմ տեր թագավորը թող լսի իր ծառայի խոսքերը. եթե Տերն է քեզ ոտքի հանել իմ դեմ, թող նա մի զոհ ընդունի, իսկ եթե մարդկանց որդիներն են դրդել, թող նրանք անիծյալ լինեն Տիրոջ առջև, որովհետև նրանք ինձ այսօր դուրս են արել, որպեսզի ես բաժին չունենամ Տիրոջ ժառանգությունից, և ինձ ասացին. “Գնա՛, ծառայի՛ր օտար աստվածների”։